211652_close_icon
views-count1829 դիտում article-date 21:00 25-04-2019

Լոռու մարզի դատախազության դատախազներն այցելել են մարզի մի շարք դպրոցներ

2019թ. առաջին եռամսյակում ՀՀ Լոռու մարզում արձանագրվել է անչափահասների կողմից կամ նրանց ներգրավմամբ հանցագործություն կատարելու երկու դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր նմանատիպ մեկ դեպք: Մարզում անչափահասների շրջանում հանցավորությունը կանխելու, դրանք ծնող պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները վերացնելու պլանային աշխատանքների շրջանակներում, ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազները ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը ենթակա տարածքային ստորաբաժանումներում անչափահասների գծով ծառայության աշխատակիցների հետ համատեղ այցելություններ են կատարել մարզի վարչական տարածքում գործող տարբեր ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ «մարզի Բազումի, Աքորի, Ստեփանավանի Վ․ Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոցներ, Տաշիր քաղաքի «Արտակ Աղեկյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց», Վանաձորի «Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոց»: Այցելությունների ընթացքում դատախազները և ոստիկանության աշխատակիցները հանդիպել են ինչպես ուսհաստատությունների բարձր դասարանների աշակերտների, այնպես էլ՝ մանկավարժների հետ։ Անչափահասների հետ հանդիպումների, ինչպես նաև առանձնազրույցի ընթացքում վեր են հանվել հանցավոր վարքագծի ձևավորման առումով կրիմինոգեն որոշ գործոններ՝ հատկապես այն անչափահասների շրջանում, ում ընտանիքներում առկա է եղել բարոյահոգեբանական անբարենպաստ մթնոլորտ: Բացատրվել են անչափահասներին իրավախախտման մղող հիմնական բացասական գործոններից, մասնավորապես ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելուց զերծ մնալու անհրաժեշտությունը՝ ներկայացնելով դրանց քրեաիրավական հետևանքները: Աշակերտները հարցեր են ուղղել հատկապես հետաքրքրություն է առաջացրել իրավապահ համակարգում աշխատանքի անցնելու ընթացակարգերի, իրավաբանական կրթություն ստանալու անհրաժեշտության, աշխատանքի ընթացքում ի հայտ եկած դժվարությունների, տրանսպորտային միջոց վարելու իրավունքի ձեռքբերման անհրաժեշտ ընթացակարգերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ ևս տրվել են սպառիչ պարզաբանումներ: Մանկավարժական կոլեկտիվների հետ հանիպումների ընթացքում ընդգծվել է, որ անչափահասների հետ տարվող աշխատանքները պահանջում են համալիր մոտեցում: Անհրաժեշտ է համարվել շահագրգիռ այլ կառույցների, մասնավորապես Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների անչափահասների գծով ծառայության աշխատակիցների, տեղական ինքնակառավարման մարմիններում գործող խնամակալության և հոգաբարձության մարմինների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների, ուսումնական հաստատությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների ակտիվ և նախաձեռնողական դերակատարությամբ համատեղ այս ոլորտում աշխատանքային ծրագրերի մշակումն ու գործադրումը: Ընդգծվել է, որ անչափահասներին հանցավորությանը մղող գործոնների հարցում վճռորոշ նշանակություն ունի սոցիալական հսկողության թուլացումը, ինչի ուղղությամբ լուրջ անելիքներ ունեն ուսումնական հաստատությունները, որտեղ կարող են վեր հանվել ինչպես երեխայի անձնային հատկանիշները, այնպես էլ՝ նրա դաստիարակության և զարգացման գործընթացում սոցիալական, ընտանեկան, կրթական ոլորտներում ի հայտ եկած բացասական դրսևորումները։ Առաջարկվել է խիստ հսկողություն սահմանել հատկապես սոցիալական ցանցերից օգտվելու նվազագույն կանոնների պահպանման նկատմամբ: Ապա վեր են հանվել այն վտանգավոր հետևանքները, որոնց կարող են բախվել անչափահասները սոցիալական ցանցերից առանց պատշաճ հսկողության օգտվելու պայմաններում: Որպես օրինակներ՝ շեշտվել է հատկապես անծանոթ անձանց հետ նամակագրական կապի մեջ մտնելու, անչափահասների ներգրավմամբ գայթակղիչ աշխատանք և նույնաբնույթ այլ առաջարկներ ընդունելու անթույլատրելիությունը։ Ուսումնական հաստատությունների տնօրինությանն առաջարկվել է նաև շեղվող վարքագիծ դրսևորած, դասընթացներից պարբերաբար և առանց հարգելի պատճառների բացակայող աշակերտների նկատմամբ սահմանել առավել հսկողություն և անչափահասի վարքագծում բացասական դրսևորումներ հայտնաբերելու դեպքում ակտիվ համագործակցել իրավապահ մարմինների հետ: Քննարկումների արդյունքում փոխադարձ ցանկություն է արտահայտվել հետագայում առավել հաճախակի կազմակերպել նմանատիպ հանդիպումներ: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր