2508 դիտում
09:25 26-04-2019
Լուրջ փոփոխություններ՝ ԱԳՆ-ում. մի շարք դեսպաններ հրաժարական կտան․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով` առաջիկայում լուրջ փոփոխություններ ու փոխատեղումներ են սպասվում ԱԳՆ-ում: Ըստ հավաստի աղբյուրների` առաջիկա ամիսների ընթացքում մի շարք երկրներում գործող դեսպաններ հրաժարական կտան, քանի որ այդ հարցի վերաբերյալ կա հստակ քաղաքական որոշում:
Սա պայմանավորված է նրանով, որ իշխանությունները մի շարք հավատարմագրված դեսպանների համարում են «նախորդների կադրերը» կամ «ոչ պրոֆեսիոնալներ», փաստացի վստահության խնդիր կա` նրանց ուղղակի չեն վստահում և անընդհատ մեղադրում են արհեստական անգործության և սաբոտաժի մեջ: Տեղեկություններ կան, որ վարչապետը ԱԳ նախարարից ցուցակ է պահանջել, որտեղ նշված կլինեն «անցանկալի» և ոչ «սվոյ» դեսպանների անունները:
Մեկ այլ հանձնարարություն Փաշինյանը տվել է թիմակիցներին, որպեսզի դաշտում հարմար թեկնածուներ փնտրեն` առաջիկայում սպասվող նշանակումների համար: Ըստ նույն աղբյուրների՝ դեսպանների թեկնածուների «քասթինգը» համակարգում է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Ի դեպ, թերթի տեղեկություններով՝ ՀՀ դիվկորպուսի մի շարք հին ներկայացուցիչներ տարբեր առիթներով և նեղ շրջանակներում դժգոհություն են հայտնել, որ ԱԳՆ-ն ոչ մի կերպ չի համագործակցում, անգամ կարծիք չեն հարցնում որևէ լուրջ հարցի վերաբերյալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2988 դիտում
09:51 03-09-2020
Կառավարության կազմում լուրջ փոփոխություններ կլինեն. որոշ նախարարներ պաշտոնին հրաժեշտ կտան. «Փաստ»
1966 դիտում
19:12 09-10-2024
ՀՀ-ում եվրոպական մի շարք երկրների դեսպաններ հյուրընկալվել են Պատմության թանգարանում
Այս բաժնից
2464 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2341 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»