211652_close_icon
views-count1769 դիտում article-date 10:13 26-04-2019

ԱՄՆ-ն դատապարտել է Պուտինի հրամանագիրը Արևելյան Ուկրաինայի հարցում․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ դատապարտում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը Արևելյան Ուկրաինայի բնակչությանը պարզեցված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն շնորհելու մասին։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4891718.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Պուտինի հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայում նախագահական ընտրությունների արդյունքոմ Վոլոդիմիր Զելենսկու հաղթանակից երեք օր անց: «Մենք որևէ ցանկություն չունենք Ուկրաինայի նոր վարչակազմի համար ստեղծել խնդիրներ, սակայն Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների տարածքի բնակչության համբերության բաժակը լցված է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նրանք զրկված են քաղաքացիական իրավունքներից, չեն կարողանում հանգիստ տեղաշարժվել, իրականացնել իրենց տարրական իրավունքները: Սա ամբողջապես մարդասիրական խնդիր է»,- ասում է Պուտինը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերությունները լարվել են վերջին 5 տարիների ընթացքում ՝ կապված Ռուսաստանի կողմից արևելյան Ուկրաինայի զինյալների աջակցության և Ղրիմի բռնագրավման հետ: Չորեքշաբթի օրը ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Պուտինի որոշումը «լուրջ խոչընդոտ է ստեղծում» Մինսկի համաձայնագրի իրականացման համար: Համաձայնագիրը պետք է նպաստեր արեւելյան Ուկրաինայում զինադադարի հաստատմանը եւ այստեղ լիակատար վերահսկողության վերականգմանը: Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինն ասել է, որ Պուտինի հրամանագիրը «շարունակությունն է ագրեսիայի և երկրի ներքին գործերի միջամտության»: Զելենսկին, որը հայտնի հեռուստատեսային դերասան է, ասել է, որ պատրաստ է լուրջ երկխոսության Ռուսաստանի հետ Մինսկի համաձայնագրերի իրականացման հարցում:

Նմանատիպ նյութեր