85814 դիտում
10:14 27-04-2019
Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. 25-ամյա խոհարարը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Արարատի մարզի Բերքանուշ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Էդիկ Գևորգյանը իր վարած Mercedes մակնիշի 36 CԼ 932 համարանիշի ավտոեմքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Հովհաննես Հովհաննիսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է Հ. Հովհաննիսյանի մահը, որից հետո վարորդն ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորւթյամբ։
Դեպքի վայր է ժամանել նաև նույն գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանը։
Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Այվազյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվաի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն աշխատում է «12 կտոր» պիցցերիայում՝ որպես խոհարար։ Տեղում վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+