211652_close_icon
views-count1284 դիտում article-date 19:00 29-04-2019

ՄԱԿ-ն ու ԱԻՆ-ը ունեն սկզբունքային ընդհանրություններ փրկարարության, տոկունության և հումանիտար առաքելության նպատակադրումով. ՀՀ ԱԻ նախարար

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ՀՀ կառավարություն համագործակցությունը: 2015թ. հուլիսին ՀՀ վարչապետի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի կողմից ստորագրվել է «Հայաստան-ՄԱԿ զարգացման աջակցության շրջանակ 2016-2020թթ.» ծրագիրը, որն իր մեջ ներառում է կազմակերպության հետ համագործակցության հիմնական ուղղությունները: 2016-2020թթ. շրջանակային փաստաթուղթը հանդիսանում է Հայաստանի և ՄԱԿ-ի միջև հինգ տարիների համար համագործակցության ուղեցույց, որի հիմքում ընկած են հինգ ծրագրային սկզբունքները՝ մարդու իրավունքների պաշտպանություն, կանանց և տղամարդկանց հավասարություն, շրջակա միջավայրի կայունություն, արդյունքներին միտված կառավարում և կարողությունների զարգացում: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց ՀՀ կառավարության հետ կնքված ծրագրի կատարումը և ՄԱԿ-ի հետ ԱԻՆ համագործակցության ընդլայնումը: Նախարարը ՄԱԿ-ի մշտական համակարգողին ներկայացրեց ԱԻՆ ոլորտին վերաբերող օրենսդրական և կառուցվածքային փոփոխությունները, որոնց նպատակն է աղետների կանխարգելումը վերածել առաջնային խնդրի: Ըստ Ֆելիքս Ցոլակյանի՝ աղետների հետևանքների վերացմանը, հարկ եղած դեպքում, մասնակցում են բոլորը, իսկ կանխարգելումը՝ բացառապես ԱԻՆ գործառույթն է: Հետևաբար, հարկ է առավել մասնագիտանալ և խորացնել գիտելիքներն այս ոլորտում: Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկա փոփոխությունների արդյունքում կուժեղանա նաև ԱԻՆ կարգավորիչ դերը: Ֆելիքս Ցոլակյանը նաև խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին, մասնավորապես՝ հիշատակելով ռադիոակտիվ թափոնների խնդիրը և շեշտեց, որ այս հարցում միջազգային, առաջին հերթին, ՄԱԿ-ի օժանդակությունը առավել քան հրատապ է: Քննարկման առարկա դարձան նաև անտառներում և բարձրահարկ շենքերում հրդեհների կանխարգելմանն ուղղված միջազգային օժանդակության հարցերը: Շոմբի Շարփը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշեց, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է օժանդակել Հայաստանին միգրացիոն հոսքերի կառավարման, աղետների հետևանքով առաջացող խնդիրների լուծման գործում: Այս առումով նա կարևորեց ՀՀ կառավարության հետ օրենսդրական աշխատանքների իրականացումը: Շոմբի Շարփը տեղեկացրեց, որ մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-ամյակին նվիրված INSARAG-ի վարժանիքին և չափազանց տպավորված է: Ի դեպ, ՄԱԿ-ի մշտական համակարգողը գորհունակություն հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների համար ԱԻՆ մասնագետների անցկացրած վերապատրաստման դասընթացների կապակցությամբ: Շոմբի Շարփը, ռազմավարական համարելով ՄԱԿ-ԱԻՆ հանագործակցությունը, խոստացավ նպաստել միջազգային բոլոր կառույցների հետ գերատեսչության կապերի սերտացմանը: Հանդիպման վերջում նախարար Ցոլակյանն ընդգծեց, որ ՄԱԿ-ն ու ԱԻՆ-ը ունեն սկզբունքային ընդհանրություններ փրկարարության, տոկունության և հումանիտար առաքելության նպատակադրումով:

Նմանատիպ նյութեր