1764 դիտում
21:48 29-04-2019
Չինական կողմի հրավերով ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է «Գոտի և ճանապարհ» 2-րդ միջազգային համաժողովին
Չինական կողմի հրավերով ապրիլի 25–27-ը ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը մասնակցեց «Գոտի և ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովին»։
Այցի շրջանակներում նախարար Գրիգորյանն ապրիլի 25-ի առավոտյան մասնակցեց «Գոտի և ճանապարհ միջազգային կանաչ զարգացման կոալիցիայի» մեկնարկին նվիրված պլենար նիստին, իսկ օրվա երկրորդ կեսին՝ «Կանաչ Մետաքսի ճանապարհ» թեմատիկ համաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով։ Թեմատիկ համաժողովի շրջանակներում նախարար Գրիգորյանը հանդիպում ունեցավ իր չին պաշտոնակցի՝ ՉԺՀ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Լի Գանծիեի հետ (Li Ganjie)։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ շրջակա միջավայրի մշտադիտարկման համակարգի կատարելագործմանը, Չինաստանում անցկացվող շրջակա միջավայրի պահպանության ոլորտում վերապատրաստման դասընթացներին ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների մասնակցությանն առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Հանդիպման վերջում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարության միջև բնապահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն։
Ապրիլի 26-ին նախարար Գրիգորյանը մասնակցեց «Գոտի և ճանապարհ 2-րդ միջազգային համաժողովի» բացման արարողությանը, բարձրաստիճան ղեկավարների համաժողովին, կարճ հարցազրույց տվեց ՉԺՀ պետական CCTV-13 հեռուստաալիքին, հանդիպում ունեցավ ՉԺՀ անտառների, մարգագետինների, զբոսայգիների ազգային վարչակազմի ղեկավարի տեղակալ Փընգ Յոուդոնգի (Peng Youdong) հետ։ Քննարկվեցին Հայաստանում անապատացման և հողերի դեգրադացման դեմ պայքարի ոլորտում ՉԺՀ փորձի կիրառման, դրա շրջանակներում համատեղ պիլոտային ծրագրի իրականացման, հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր, ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ հետագա գործողությունների վերաբերյալ։
Նույն օրը նախարար Գրիգորյանը մասնակցեց ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի կողմից Համաժողովի բարձրաստիճան հյուրերի պատվին կազմակերպված ընթրիքին։
Նմանատիպ նյութեր
3114 դիտում
16:35 15-05-2017
Նախարար Սուրեն Կարայանը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին
2852 դիտում
14:04 16-05-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանը Պեկինում մասնակցել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համաժողովին
1481 դիտում
16:04 23-04-2019
ՀՀ բնապահպանության նախարարը Չինաստանում կմասնակցի «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»