211652_close_icon
views-count6021 դիտում article-date 22:36 29-04-2019

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության արդյունքում կալանավորված անձ ներքնազգեստի միջից հայտնաբերել են բաժանորդային 2 քարտ

Ապրիլի 29-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել կալանավորված անձ Պ. Մ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Հ.-ին: Զննության արդյունքում վերջինիս ներքնազգեստի միջից հայտնաբերվել է բաժանորդային 2 քարտ: Նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալ Լ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ. Ա.-ին զննության ենթարկելիս վերջինիս աճուկային հատվածից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով, և հեռախոսի համար նախատեսված լիցքավորման 1 լար: Հայտնաբերվածներն առգրավվել են: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ [b] ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր