211652_close_icon
views-count4728 դիտում article-date 21:52 29-04-2019

Ապամոնտաժվում են Նար-Դոսի 75 շենքի հարակից ինքնակամ կրպակները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի նախաձեռնությամբ ապամոնտաժվում են Նար-Դոս փողոցի 75 շենքի դիմացի հատվածում ինքնակամ տեղադրված կրպակները: Կրպակները տիրապետողներին դեռևս 2018թ. դեկտեմբերին տեղեկացվել էր, որ իրենք առանց իրավահաստատող փաստաթղթերի զբաղեցնում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս և որ այդ կրպակները ենթակա են ապամոնտաժման: Ապրիլի 9-ին բոլորին ուղարկվել են գրավոր ծանուցումներ, որոնցով առաջարկվել է ծանուցումներն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը: Զուգահեռաբար տեղեկացվել է, որ սահմանված ժամկետում հողամասը չազատելու պարագայում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը միջոցներ կձեռնարկի այն ազատելու և Երևան համայնքին պատճառված վնասը, ներառյալ մետաղե կրպակի ապամոնտաժման, տեղափոխման և հողամասի նախկին վիճակի վերականգնման ծախսերը, կրպակատերերից կգանձվեն դատական կարգով գանձելու: Նշված ծանուցումները տնտեսվարողներն ստացել են ապրիլի 11-ին: Մինչև օրս, սակայն, նրանք ապամոնտաժման որևէ քայլ չեն ձեռնարկել: Նշենք, որ, Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Բացի այդ, դրանք վերադարձվում են սեփականատերերին կամ օգտագործողներին` առանց հողային օրենսդրությունը խախտողների կողմից այդ հողամասերի ապօրինի օգտագործման ժամանակահատվածում կատարված ծախսերի հատուցման: Կրպակների ապամոնտաժումից հետո տարածքն ամբողջությամբ կբարեկարգվի: Մայրաքաղաքի կենտրոնում մայթերն ու կանաչ հատվածներն ինքնակամ կառույցներից ազատելու և բնակիչներին վերադարձնելու միջոցառումները կշարունակվեն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր