Ջոն Տոշակ. Երբ խաղում է Մեսին, միամտություն է «Բարսելոնայի» դեմ խաղադրույք կատարել
«Լիվերպուլի» նախկին հարձակվող Ջոն Տոշակը գնահատել է թիմի շանսերը «Բարսելոնայի» հետ խաղում՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում:
«Դժվար է Մեսիի դեմ գնալ: Երբ խաղում է Մեսին, միամտություն է «Բարսելոնայի» դեմ խաղադրույք կատարել: Նա ունակ է ցանկացածին շրջանցել:
Մեսին յուրահատուկ է: Նա լավագույններից մեկն է, թեպետ իմ համար պատմության մեջ լավագույնը հանդիսանում է Ջոն Չարլզը, սակայն դա անձնական կարծիք է:
Երբ տեսնում եմ Մեսիին, առաջին հերթին մտքիս գալիս է այն, որ նրան պետք չէ մարզել: Որպես կանոն, խաղի ընթացքում մարզիչը նյարդայնանում է, պատկերացրեք, թե ինչպիսի վստահություն է ներշնչում Մեսիի առկայությունը թիմում: Դա անհավանական է:
Գոլֆում լինում է առավելություն, իսկ ֆուտբոլում այդ առավելությունը Մեսին է: Մրցակիցներին պետք է մեկ գնդակի առավելություն տալ, քանի որ նրանց դեմ Մեսին է խաղում», ասել է Տոշակը: