211652_close_icon
views-count18094 դիտում article-date 09:39 02-05-2019

Վարչական լծակներն այլևս չեն օգնի. գազը առնվազն 10 տոկոսով թանկացել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Մայիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գազը սկսեց վաճառվել ոչ թե ծավալով, այլ կշռով: Չնայած պնդումներին, թե գազը չի թանկանալու, այն թանկացել է առնվազն 10 տոկոսով, և դրա դեմ հնարավոր չէ պայքարել անգամ վարչական լծակների կիրառմամբ: Խնդիրն այն է, որ հարկման նոր համակարգի դեպքում ավելանում է գազալցակայանների կողմից պետությանը վճարվող ավելացված արժեքի հարկը, այն այլևս հնարավոր չէ թաքցնել: Իսկ գազալցակայանների սեփականատերերը ցանկացած ծախս կամ հարկ մտցնում են վերջնական գնի մեջ, և արդյունքում տուժում է սպառողը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր