2581 դիտում
11:55 02-05-2019
Կառավարությունը ԱԻՆ-ին 79,6 մլն դրամ հատկացրեց 104 հրշեջների աշխատավարձը վճարելու համար
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 79 574.8 հազար դրամ հատկացնել ԱԻՆ-ին՝ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունը իրականացնելու և պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարման նպատակով:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դադարեցվել է ԱԻՆ կազմում գործող «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության գործունեությունը` տեսչական վերահսկողության գործառույթը վերապահելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով՝ «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության թվով 104 քաղաքացիական ծառայողները գրանցվել են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:
Անհրաժեշտություն է ծագել վերոնշյալ քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունը, պարգևատրումը և պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարումը իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 79 574.8 հազար դրամ:
Նմանատիպ նյութեր
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
1189 դիտում
20:28 09-02-2023
Կառավարությունը 11,58 մլն դրամ կհատկացնի՝ ազգությամբ հայերին ՀՀ անձնագիր տալու համար պետտուրքը վճարելու համար
Այս բաժնից
922 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»