1177 դիտում
14:25 22-04-2021
Պատերազմից տուժածներին հոգեբանական վերականգնման ծառայություն կմատուցվի. Կառավարությունը 100 մլն դրամ հատկացրեց ԱԻՆ-ին
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 22-ի նիստում որոշում կայացրեց 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվից ԱԻՆ-ին հատկացնել 100 մլն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման համար:
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը նշեց, որ որոշման ընդունումը պայմանավորված է 2021 թվականի փետրվարիի 4-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման պահանջներից:
Նախատեսված թիրախային խմբերին հոգեբանական աջակցության տրամադրման, նրանց հոգեվիճակի բարելավման, կայունացման, հուզական լիցքաթափման, տագնապի մակարդակի իջեցման, լիարժեք կյանքին վերադարձնելու, ներքին ռեսուրսները վերհանելու, ինքնուրույնությունը, ինքնավստահությունը, ընդհանուր հոգեբանական առողջությունը և ադապտացիան վերականգնելու նպատակով ԱԻՆ-ի կողմից կազմակերպվել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման հրատապ բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»:
Ծառայությունը մատուցվելու է մրցույթի արդյունքում կնքված պայմանագրից հետո ֆինանսական միջոցների հատկացման արդյունքում համաձայնագրի կնքման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության (թվով 10 հազար շահառու) հոգեբանական վերականգնումը:
Նախարարը ընդգծեց, որ այս ծառայությունները մատուցվելու են հասարակության բոլոր խավերին՝ առանց սահմանափակումների, սակայն առաջնահերթությունը տրվելու է զոհված, անհետ կորած, գերության մեջ գտնվող զինծառայողների ընտանիքներին:

Նմանատիպ նյութեր
2581 դիտում
11:55 02-05-2019
Կառավարությունը ԱԻՆ-ին 79,6 մլն դրամ հատկացրեց 104 հրշեջների աշխատավարձը վճարելու համար
5904 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
1512 դիտում
19:18 18-03-2021
Հոգեբանական վերականգնման ծառայություն մատուցելու համար հայտարարված մրցույթի հաղթողը հայտնի է
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»