211652_close_icon
views-count2259 դիտում article-date 14:06 02-05-2019

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանը, այլ աշխատանքի անցնելու առիթով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Պարոն Առաքելյանը պրոֆեսիոնալ բարձր որակների տեր իրավաբան է, որը 2003 թվականից ի վեր իր գիտելիքները ծառայեցրել է քաղաքին, նախ, որպես Կենտրոնի թաղապետարանի իրավաբանական վարչության պետ, ապա, 2009-ից, որպես քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ։ Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել պարոն Առաքելյանին համատեղ աշխատանքի համար և մաղթել նրան ամենայն հաջողություն իր հետագա աշխատանքի մեջ»,- նշված է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր