211652_close_icon
views-count2021 դիտում article-date 17:51 03-05-2019

Առաջիկա 3 տարիների ընթացքում ՔՊ վարչության անդամ լինելը նպատակահարմար չեմ գտնում. Հրաչյա Հակոբյանն ինքնաբացարկ է ներկայացրել. Tert.am

«Առաջիկա 3 տարիների ընթացքում ՔՊ վարչության անդամ լինելը նպատակահարմար չեմ գտնում: Չի բացառվում, որ երեք տարի հետո թեկնածություն դնեմ ՔՊ վարչության ընտրություններում»: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/05/03/hrachya/2989861]Tert.am[/url]-հետ զրույցում ասաց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՔՊ վարչության անդամության ընտրություններում իր ինքնաբացարկ ներկայացնելուն: «Առաջինը ձեզ հետ զրույցում ասել էի, որ մասնակցության վերջնական որոշում չունեի, բայց քանի որ հայտ ներկայացնելու վերջնաժամկետ կար դրված, գոնե հայտը լրացրեցի, մինչև վերջնական որոշում ունենայի: Ինքնաբացարկի հնարավորություն ունեի և ներկայացրեցի»,-նշեց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/03/hrachya/2989861]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր