20078 դիտում
11:48 04-05-2019
Արագածոտնի մարզպետը, երևի, սպասում է Նիկոլ Փաշինյանի այցին, որ տեղից ժաժ գա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը այս տարվա ապրիլի 23-ին ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի հակասանիտարական ու համաճարակային վտանգ ներկայացնող իրավիճակ էր ստեղծվել Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամրջից ոչ հեռու գտնվեղ դաշտավայրում։
Հրապարակումից ժամեր անց Արագածոտնի մարզպետարանի պաշտոնյաներից մեկը զանգահարել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին և սրտնեղած հետաքրքրվում էր, թե որտեղից է ֆոտոլրագրողը իմացել, որ այնտեղ աղբ է թափված...լրիվ կաբինետային չինովիկի մտածելակերպ։
Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր, Նորատուս գյուղի վարչական տարածքում ականատես էր եղել նման տեսարանի. տարածքում թափված էր մեծ քանակի աղբ, ու պատկան մարմինները ոչինչ չէին ձեռնարկում տարածքը մաքրելու ուղղությամբ։ Հետո պարզվեց, որ այդ տարածքը պատկանում է հանցագործ աշխարհում հայտնի Ալիկ և Արա Բանդուրյաններին, ու տեղական իշխանիկները դուխ չէին անում՝ մտնեին այդ տարածք և տարածքի տերերին ստիպեին, որպեսզի վերացնեն այդ խոզանոցը, ու միայն Նիկոլ Փաշինյանի միջամտության արդյունքում հնարավոր եղավ Նորատուսում աղբը վերացնել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արագածոտնի մարզի նշված հավածում կուտակված աղբն այսօր էլ թափված է ու երբ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը փորձել է իր միջոցներով հեռացնել աղբը, Արագածոտնի մարզպետարանից արգելել են՝ ասելով, թե դա Աշտարակի տարածքը չի, մինչդեռ վերջին տարիներին Աշտարակում աղբահանությունը դրված է բարձր մակարդակի վրա. կանոնավոր տեղափոխում են աղբը։
Արագածոտնի «մեծն» մարզպետ Դավիթ Գևորգյանը, երևի թե, սպասում է, որ մարզ այցելի վարչապետ Ն. Փաշինյանը, որ վերջապես, տեղներից ժաժ գան ու զբաղվեն իրական գործով, այլ ոչ թե ամպագոռգոռ հայտարարություններ տան։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/04/23/1123037/?fbclid=IwAR1k_aAGY-5xKSQ6afp1zcRUKIRJPgi_B6vP5fQVF-EypgGyJNops0LXnXc]հայտնել [/url]էինք, որ վերջերս համապետական շաբաթօրյակ հայտարարելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը անձամբ էր մասնակցել շաբաթօրյակին և հորդորել, որպեսզի քաղաքացիները նույնպես ակտիվ մասնակցություն ունենան համապետական շաբաթօրյակին։
Շաբաթօրյակի շրջանակում հանրապետությունում մաքրվել էին մեծ թվով բնակավայրեր, շատ տեղերից հեռացվել էր կուտակված աղբը։
Ապրիլի 23-ին ֆոտոլրագրողը լուսանկարներ և տեսանյութ էր արել, թե ինչպիսի հակասանիտարական իրավիճակ էր տիրում մայրաքաղաքից քիչ հեռու, Արագածոտնի մարզում, մասնավորապես, Աշտարակի կամրջից 3.5 կմ դեպի Գյումրի տանող հատվածի աջակողմյան մասում։ Չգիտես՝ ում կարճ խելքով էր անցել՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի այդ հատվածում մի ամբողջ կանաչ դաշտավայր վերածել մինի աղբանոցի։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
48665 դիտում
15:15 29-06-2016
Մինչև վարչապետը ձեռքը սեղանին չխփեց, Արթիկում պաշտոնյաները տեղից «ժաժ չեկան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ