211652_close_icon
views-count2625 դիտում article-date 11:38 06-05-2019

«Շերեմետևո» օդանավակայանում վթարված ինքնաթիռի զոհերի ու տուժածների թվում հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

«Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարած Sukhoi Superjet 100 ինքնաթիռի զոհերի և վիրավորների թվում հայեր և Հայաստանի քաղաքացիներ չկան: «[url=https://armenpress.am/arm/news/973746.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: «Զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան»,- հայտնեցին նախարարությունից: [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/06/1124074/]Մայիսի 5-ին[/url] Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավը: Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան և կոշտ վայրէջք է կատարել 28 րոպե թռիչքից հետո։ Վատ եղանակային պայմանների պատճառով օդաչուներն ինքնաթիռը կարողացել են նստեցնել միայն երկրորդ փորձից։ Վայրէջքի ժամանակ կոտրվել են օդանավի կանգնակները և հրդեհվել շարժիչները։ Օդանավում եղել է78 մարդ, որոնցից 37 փրկվել են: 41 մարդ զոհվել է:

Նմանատիպ նյութեր