211652_close_icon
views-count1766 դիտում article-date 22:55 06-05-2019

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ընդունել է Լիբանանի հանրային կառավարման դպրոցի խորհրդի նախագահին

Մայիսի 6-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ընդունեց Լիբանանի հանրային կառավարման դպրոցի խորհրդի նախագահ պրոֆեսոր Ջորջ Լաբակիին (Georges Labaki): Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի և Լիբանանի հանրային կառավարման դպրոցի միջև համագործակցության ընդլայման և խորացման վերաբերյալ: Պրոֆեսոր Լաբակին ՀՀ դեսպանի հետ քննարկեց փոխայցելությունների վերաբերյալ մանրամասներ:

Նմանատիպ նյութեր