Երևանում բախվել են 23-ամյա վարորդի վարած Mitsubishi-ն և 67-ամյա վարորդի KIA-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ Դավիթ Նազարյանին պատկանող 23-ամյա Վահրամ Քալանթարյանի վարած Mitsubishi մակնիշի 73 DV 077 համարանիշի և 67-ամյա Արշակ Ավետիսյանի վարած KIA մակնիշի 088 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ KIA-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամի հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի