211652_close_icon
views-count2430 դիտում article-date 14:35 07-05-2019

Չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում, կան ոչինչ չարած մարդիկ, որ փորձում են երևալ. Գ. Ծառուկյանը՝ մանդատը վայր դնելու պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Ես չեմ հավատում և չեմ ուզում հավատալ, որ սա իշխանությունն է անում, բայց կան ոչինչ չարած մարդիկ, որ փորձում են երևալ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/05/07/tsarukyan/2992638?fbclid=IwAR1Tqm5YTYkncl801HgjJWEOc0IqYsfjao3Ku57WdYddTC76R6TDKqeEYbQ]Tert.am[/url]-ը։ Պատճառը նախանձն է, որ իրենք չեն երևում, ոչ մի բան չեն կարողանում անել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով իր մանդատը վայր դնելու հարցին: Նրա խոսքով՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության պահանջներն անհիմն են և դրա իրավական ու քաղաքական պատասխանները տրված են: «Այդպիսի խոսակցությունները վնաս են պետությանը, ժողովրդին: Այս 15 օրվա անհիմն լարվածության մեջ ոչ մի բան չկա: Այսօր այն ներդրողները, որոնք Ծառուկյանի հետ պայմանավորվածություն ունեին, արդեն նրանց մոտ մտավախություն կա, որ կարող է մեկը քնից արթնանա և ինչ-որ անհիմն հայտարարություն անի: Ներդրողը պետք է վստահ լինի, հավատ ունենա, նման մանր-մունր խոսակցությունները միայն վնաս են: Իրոք դուք կտեսնեք, դա ազդելու է մեր տնտեսության զարգացման, ներդրումների վրա: Մարդկանց մոտ արդեն մտավախություն կա, այս երկրում ներդրում անեն, թե ոչ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարը նշում է, որ իր նպատակը երկրում ներդրումներ անելն է, աշխատատեղեր ստեղծելը՝ օգտագործելով իր կապերը և հնարավորությունները: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/07/tsarukyan/2992638?fbclid=IwAR1Tqm5YTYkncl801HgjJWEOc0IqYsfjao3Ku57WdYddTC76R6TDKqeEYbQ]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր