211652_close_icon
views-count6484 դիտում article-date 19:52 09-07-2022

Ինչ-որ ես պահանջում էի, ոչինչ չի փոխվել. Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչ–որ ես պահանջում էի, ոչ մի բան չի փոխվել․ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելուն՝ ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։

«2020 թվականի հունիսին, երբ ես պահանջում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ես ասել էի, որ 4 ամիս ժամանակ ունենք, վտանգի տակ ենք, 4 ամիս անց պատերազմը սկսվեց։ Ես ինչ–որ կար՝ ասել եմ, բայց էսօր Փաշինյանը միակ մարդն էր, որ Կառավարությունում քննարկեց  Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման հարցը, ասաց, որ սա զարգացում ապահովող նախագիծ է, շարժ է տուրիզմի զարգացման համար։ Ես Փաշինյանի հետ չեմ հանդիպել, իրենք նայելով էդ հարցը կարգավորել են»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։

Դիտարկմանը, թե ինքը  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել է նաեւ պատերազմից հետո,  Ծառուկյանն ասաց.

«Ինչ–որ ես պահանջում էի,  ոչ մի բան չի փոխվել»։

Մանրամասները՝ տեսանյութում

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր