1460 դիտում
10:14 08-05-2019
Մասշտաբային փոփոխությունների մասին ասուլիսին սպասելիս․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Սիրելի հայրենակիցներ, ձեր կամքով իմ վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ՝ վաղը հանդես կգամ մամուլի ասուլիսով, որի ասուլիսինկներկայացնեմ 100 փաստ նոր Հայաստանի մասին, բացառապես փաստերով արձանագրելու համար այն մասշտաբային փոփոխությունները, որ տեղի են ունեցել մեր երկրում»,- երեկ իր ֆեյսբուքյան էջում գրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի գրառումը, իհարկե, կարելի է համարել այսօրվա ասուլիսի անոնս, սակայն լակոնիկ տեքստը ավելի շեշտված բովանդակային ենթատեքստ ունի, քան սովորաբար ունենում են անոնսները: Ակնհայտ է, որ այսօրվա ասուլիսը լինելու է հեղափոխության ֆետիշացման մասին, վիճակագրական իրական կամ մանիպուլյատիվ թվերի միջոցով ներկայացվելու է, թե անցած մեկ տարում ինչքան երջանիկ է դարձել Հայաստանի «հպարտ» քաղաքացին: Այս հարթության վրա դժվար է որևէ այլ բան, բովանդակային նոր խոսք սպասել այսօրվա ասուլիսից. այն ոճով, կառուցվածքով, փիլիսոփայությամբ նման է լինելու Փաշինյանի լայվերին, ելույթներին:
Իհարկե, կարող է հարց առաջանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել 100 կետ առանձնացնել, հենց այդքան են ձեռքբերումները, թե վարչապետը որոշել է իր ասելիքն ամփոփել հիշվող, կլոր թիվ ենթադրող կետերում: Մյուս կողմից՝ եթե Փաշինյանը խոսելու է գլոբալ ձեռքբերումների մասին, ապա դրանք հաստատապես չեն ձգում 100-ին, նույնիսկ 10-ին, ու վարչապետն իրականում ուռճացված է ներկայացնում հեղափոխության ձեռքբերումները:
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կետ առ կետ անդրադառնալ բազում խնդիրների, որոնք գուցե այնքան էլ գլոբալ չեն ու դասական իմաստով չեն ձգում օրակարգային դառնալ վարչապետի օրակարգում:
Իհարկե, դրական փոփոխություններ կան ու դրանք չնկատելը լուրջ չէ: Օրինակ՝ որևէ մեկը չի կարող վիճարկել, որ Հայաստանի պատմության մեջ անցկացվել են եզակի օրինական ընտրություններ, մյուս կողմից՝ հետհեղափոխական առաջին ընտրություններն օրինական են լինում, որպես կանոն, բոլոր երկրներում:
Հեղափոխություն արած առաջնորդները սիրված են լինում հասարակությունների կողմից ու ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն չեն ունենում: Հեղափոխության իրական փորձությունը լինելու է հաջորդ ընտրություններին, երբ ակնհայտ կլինի՝ հեղափոխական թիմը պատրաստ է զիջել իշխանությունը, եթե չարժանանա հասարակության վստահությանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
07:43 12-10-2023
Հերթական քննիչ հանձնաժողովին սպասելիս․ «Փաստ»
2364 դիտում
09:59 07-07-2016
Նոր ճգնաժամին սպասելիս. «Հայկական ժամանակ»
26395 դիտում
23:20 12-04-2018
Աշխարհը՝ հանգուցալուծման սպասելիս. ԱՄՆ-ն և դաշնակիցները պատրաստվում են պատասխանել քիմիական զենքի կիրառմանը Սիրիայում
Այս բաժնից
1015 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»