211652_close_icon
views-count35631 դիտում article-date 22:12 08-05-2019

Կառավարությունը պետք է բարելավի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի վիճակը. այստեղ իրենց օրերն են անցկացրել Չարենցը, Տերյանը, Փարաջանովը, Սևակը և հայ ազգի այլ մեծություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեռ խորհրդային տարիներին Դիլիջան քաղաքում ներկայումս գործող ժողովրդական արվեստի թանգարանի մասին գիտեին Սովետական Միության գրեթե բոլոր հանրապետություններում: Թանգարանը մի իսկական ստեղծագործական կենտրոն էր դարձել մարդկանց համար: Այստեղ հանգրվանել ու նույնիսկ բուժման կուրսեր են անցել հայ ազգի մեծություններ, իրենց ժամանակն են անցկացրել Չարենցը, Սևակը, Մարտիրոս Սարյանը, Հովհաննես Բաղրամյանը, Մինաս Ավետիսյանը, Հենրիկ Իգիթյանը, Նաիրի Զարյանը, Ավետիք Իսահակյանը, Մհեր Մկրտչյանը, Վախթանգ Անանյանը Փարաջանովը, Առնո Բաբաջանյանը, Էդվարդ Միրզոյանը: Այս կենտրոնում իր բուժումն է ստացել նաև հայ մեծ բանաստեղծ, հայ մեծ քնարերգու Վահան Տերյանի կինը ու նրան մի քանի անգամ կենտրոն այցելել է Վահան Տերյանը: Նշված շինության վերջին բնակիչը եղել է Դիլիջանում հայտնի ու սիրված մտավորական Հովհաննես Շարամբեյանը, ում շնորհիվ բազմաթիվ մասունքեր են փրկվել ու ի պահ հանձնվել թանգարանին: Հ. Շարամբեյանը թանգարանը նվիրել է պետությանը ու հիմա այն կոչվում է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղ ժողովրդական արվեստի թանգարան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում դիլիջանցիները ասում էին. «Սովետական տարիներին, երբ Դիլիջան զբոսաշրջիկներ էին այցելում, նրանք այցելում էին ոչ միայն Դիլիջանում գործող Կոմպոզիտորների միություն, Կինոմոտոգրաֆիստների միություն, այլ նաև այցելում էին այս կենտրոն: Գրեթե միշտ մարդաշատ է եղել կենտրոնը: Մի քանի սերունդ է այս կենտրոնով անցել ու շնորհիվ Հովհաննես Շարամբեյանի այն փոխանցվել է մեզ: Հիմա կենտրոնը իրենց աչքի լույսի պես պահում են այստեղի աշխատակիցները: Մինչև Թավշյա հեղափոխություն, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը որոշել էր, որ կենտրոնում պետք է գործի ինչ-որ սրճարան, կաֆե և չգտես ինչ: Լավ էր, նա հրաժարական տվեց ու կենտրոնը հիմա ծառայում է իր բուն նպատակին: Խնդրում ենք, որպեսզի մշակույթի նախարարությունը ինչու չէ, նաև հենց ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Տավուշ աշխարհի հող ու ջրի մարդ է, պետության հովանավորության տակ վերցնեն և լուծեն թանգարանի կապիտալ վերանորոգման խնդիրը: Թանգարան, որտեղ այցելել են մեր ազգի մեծերը: Շենքը քանդվում ա, եթե կարճ ժամանակում հարցը չլուծվի, ապա, ցավոք, կարձանագրենք թանգարանի կործանումը: Խնդրում ենք կառավարությանը, որպեսզի շարունակեն պահպանել Հովհանենս Շարամբեյանի կողմից պետությանը նվիրատված այս արժեքավոր թանգարանը, ինչը նաև խթան կհանդիսանա տուրիզմի զարգացմանը, քանի որ նորից շունչ կտրվի այն գաղափարին, որ զբոսաշրջիկները այցելելով Դիլիջան, կտեսնեն բարեկարգված թանգարան: Ուզում ենք նաև դիլիջանցիների կողմից մեր շնորհակալությունն ու երախտիքի խոսքը ուղղել գրող Հովիկ Հովեյանին, ինչպես նաև թանգարանի աշխատակազմին, ովքեր այս ծանր սոցիալական պայմաններում շարունակում են աչքի լույսի պես պահպանել Դիլիջանի այցեքարտերից մեկը համարվող այս թանգարանը»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր