6694 դիտում
19:17 23-08-2016
Նկարիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին միջոցառումներ են անցկացվել Երևանում և Դիլիջանում
Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի է ունեցել «Հիշողության ծիսակամուրջ» խորագրով գիտաժողով-ցուցահանդեսը՝ նվիրված ժողովրդական արվեստի պահպանման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող նկարչի՝ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին:
Ցուցադրվել են արվեստագետի գեղանկարչական աշխատանքները, այնուհետև ներկաները դիտել են նրա մասին պատմող «Հրաշք Վանիկը» ֆիլմը:
Միջոցառմանը նկարչի կյանքին և գործունեությանը վերաբերող ելույթներով հանդես են եկել Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն, գրող Հովիկ Հովեյանը, Հայաստանի Հանրային ռադիոյի մշակութային ծրագրերի համակարգող, լրագրող Օֆելյա Ասատրյանը, Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանի տնօրեն, արվեստաբան Մարտին Միքայելյանը, փայտարվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Սոլախյանը, ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն Գևորգ Մակվեցյանը, Հ. Շարամբեյանի թոռը՝ Նարեկ Աշուղաթոյանը և այլք:
Ելույթներում արվեստագետն արժևորվել է որպես գեղանկարիչ, ժողովրդական ստեղծագործության պահպանման ջատագով և հասարակական գործիչ, որպես մարդ և ազգային մշակույթի նվիրյալ, ում ներդրումն անգնահատելի է հայ մշակույթում:
Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում՝ նկարչի անունը կրող կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում ևս բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացվել է Հ. Շարամբեյանի սաների՝ Համլետ Մակվեցյանի, Սամվել Ֆրանգուլյանի գեղանկարչական աշխատանքները, ինչպես նաև ժանեկագործ Աղավնի Տոտոսզյանի ստեղծագործությունները:
Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 26-ը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»