5533 դիտում
11:45 10-05-2019
Նման կարգի պաշտոնյան պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն. Վլադիմիր Կարապետյանը՝ Վիտալի Բալասանյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը:
Ներկայացնում ենք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունը.
[b]- Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը երեկ՝ մայիսի 9-ին, Շուշիում Եռատոնին նվիրված միջոցառումների ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին՝ Արցախի 2 նախագահների նամակի վերաբերյալ, նշել է, որ եթե Արցախի երկու նախագահները՝ գործող և էքս, դիմել էին, պետք է հարգեին այդ դիմումը և րոպե առաջ այդ որոշումը կայացնեին: Նա նշել է, որ ըստ իրեն, ճիշտ չեն արել, պետք է հարգեին երկու նախագահների հայտարարությունները: Ո՞րն է Ձեր մեկնաբանությունն այս կապակցությամբ:
[/b]
- Տարօրինակ է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայից լսել նման մեկնաբանություններ: Նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, կարծում եմ: Նաև, եթե չեմ սխալվում վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե, դա պայմանավորված է նրանով, որ լինելով իր իսկ պնդմամբ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դիմել էին ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով մայիսի 9-ին ընդառաջ փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: «Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում եւ Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության եւ միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլեւ ամբողջ աշխարհի ու նաեւ հակառակորդի համար»,- ասված էր դիմումի մեջ:
Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ դիմումի քննարկումը ներկա փուլում դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների տիրույթից, քանի որ քրեական գործը ներկայումս գտնվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ ՀՀ դատախազությունը տվյալ քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը չէ:
Նմանատիպ նյութեր
3602 դիտում
19:50 27-03-2020
Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյանի ուղերձը
6416 դիտում
21:16 01-12-2019
Արայիկ Հարությունյան, դուք պետք է ներողություն խնդրեք. Վիտալի Բալասանյանի գրասենյակ
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»