211652_close_icon
views-count1236 դիտում article-date 11:58 10-05-2019

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրենքների նախագծեր: Կառավարության կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ ձայներով։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 101 կողմ, և 1 ձեռնպահ ձայներով, «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ 105 կողմ ձայներով: ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը 102 կողմ ձայներով: «Վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերն ընդունվեցին միաձայն 106 կողմ ձայներով:

Նմանատիպ նյութեր