2088 դիտում
21:02 10-05-2019
«ԱդեկվաԴ»-ի համահեղինակ Արթուր Դանիելյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ
«ԱդեկվաԴ»-ի համահեղինակ Արթուր Դանիելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այդ մասին Արթուր Դանիելյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա նշել է, որ թեպետ իր հայցադիմումը լիովին հիմնավորված է, խիստ կակսածում է, որ այն կընդունվի վարույթ:
«Խնդիրն այն է, որ անկախ նրանից, թե որքան անիրատեսական է այս պահին թվում պետություն ունենալը, մենք չենք կարող համակերպվել այն փաստի հետ, որ օտարերկրյա գործակալները հեղաշրջում են իրականացրել: Ես չգիտեմ կպահպանվեն արդյոք հայկական պետությունները, բայց եթե պահպանվեն, նրանք պետք է հիմնված լինեն օրենքի գերակայության ու պատժի անխուսափելիության վրա»,- գրել է նա:
Դաննիելյանը հավելել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատժվի` ոչ միայն, բազմաթիվ կարգեր խախտելով օրենք ընդունել տալու, այլև իրեն անձամբ վիրավորելու համար:
«Քաղաքացիների մի խմբի հաղթանակը մյուս քաղաքացիների հանդեպ սահմանելով տոնական օր` նրանք մեր մեջ մտցրել են բաժանարար գծեր, ես այդ գծերը կընդգծեմ ու տեսնենք ինչ կլինի վերջում...»,- նշել է նա:
Նմանատիպ նյութեր
3349 դիտում
12:21 15-05-2019
«21-րդ դարը կարող է դառնալ մերը». Արթուր Դանիելյանը «Ադեկվադ» ՀԿ է հիմնել
1381 դիտում
14:54 17-04-2021
Տիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի
Այս բաժնից
718 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»