211652_close_icon
views-count33751 դիտում article-date 13:08 11-05-2019

Մարդաբոյ փոսերի պատճառով Արագածոտնի մարզում տեղի ունեցախ խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 63-ամյա քաղաքացին, ով շտապօգնության ավտոմեքենայի մեջ էր եղել, երեկ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 10-ին, «Արմենիա« բժշկական կենտրոնում մահացել է 63-ամյա Հրաչյա Երեմյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ Ապարանի բժշկական կենտրոնից, երբ շտապօգնության ավտոմեքենայով վթարի էր ենթարկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/02/1123837/?fbclid=IwAR2HiKCn7g9XbC4OlyaP-YoBS9UxnRqcmsIraMwLXT3SKnvX7QeZpgkXczo]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մայիսի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ուենեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել էին JIN BEY մակնիշի 608 ՕC 61 համարանիշի և 48-ամյա Սաթենիկ Դադայանի վարած Nissan Note մակնիշի 35 AG 312 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի, ովքեր շտապօգնության ավտոմեքենայի մեջ էին եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Ապարանի բաժին որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ: Դեպքի վայրում զննություն էին կատարել Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի և ավագ քննիչ Գևորգ Մխիթարյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր