39871 դիտում
19:38 04-11-2016
Երեկ Երևանում «Ադորա» ռեստորանի մոտ տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից 26-ամյա ուղևորուհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրաող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է՝ երեկ՝ նոյեմբերի 3-ին, Երևանում, Դավիթաշեն վարչական շրջանում՝ Ադորա ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 7 հոգի տեղափոխվել էին Արմենիա բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր հիվանդանոցում մահացել է վիրավորներից 26-ամյա Մարինե Կարապետյանը:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Opel-ը վարել է Զովունի գյուղի բնակիչ, 34-ամյա Գառնիկ Կարապետյանը, Mercedes մակնիշի 30 AV 505 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի Ֆուչիկի փողոցի բնակիչ, 35-ամյա Միքայել Մովսիսյանը, Mercedes մակնիշի 91 ՍF 091 համարանիշի ավտեմեքենան վարել է Երևան քաղաքի Մարտիկյան փողոցի բնակիչ, 25-ամյա Մինաս Հակոբյանը:
3 վարորդներն ու մնացած ուղևորներ՝ հիվանդանոցում մահացած Մ. Կարապետյանը, 3-ամյա Արսեն Կարապետյանը, 20-ամյա Բորիս Կարապետյանը, Մարտունի քաղաքի բնակիչ, 27-ամյա Արամայիս Բազոյանը, Եղվարդ քաղաքի բնակիչ, 29-ամյա Արսեն Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/04/100250/]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Դավիթաշեն վարչական շրջանում` Եղվարդի խճուղում, «Ադորա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել էին «Opel» մակնիշի 34 FR 516 համարանիշի, «Mercedes» մակնիշի 91 UF 091 համարանիշի և «Mercedes 160A» մակնիշի 30 AV 505 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն վթարի վայր էր ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ փրկարական ջոկատը:
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս էին բերել քաղաքացիները: Ժամանել էր նաև ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ, ով վիրավորներին ուղեկցել էր հիվանդանոց:
Վթարի վայր էին ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
[color=#CC0000]
Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+