2630 դիտում
12:55 11-05-2019
Մահացել է խորհրդային եւ պետական եւ քաղաքական գործիչ Վլադիմիր Ղալումյանը
Երեւանում, 87 տարեկանում մահացել է խորհրդային եւ պետական եւ քաղաքական գործիչ Վլադիմիր Ղալումյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա մայսիի 12-ին Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ մայիսի 13-ին, Տավուշի մարզի Սեւքար գյուղի գերեզմանատանը:
Վլադիմիր Ղալումյանը 1965-1970 թվականներին եղել ՀԿԿ Իջեւանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1970-1972 թվականներին՝ ՀԿԿ Կենտրոնական Կոմիտեի գյուղատնտեսության բաժնի վարիչ, 1972-1986-ին՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։
Ղալումյանը 1966 թվականից ՀԽՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ է, եղել է ՀԽՍՀ 5-րդ եւ 10-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1986-1988 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ, 1988-1992 թվականներին՝ «Հայանտառ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն:
Վլադիմիր Ղալումյանը պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով, 2012 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ 2012-ին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալով:
Նմանատիպ նյութեր
1615 դիտում
15:38 14-01-2024
Մահացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Գագիկ Թադևոսյանը
2431 դիտում
16:12 05-02-2024
Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Վլադիմիր Աթանյանը
Այս բաժնից
1342 դիտում
22:46 21-10-2024
Սա նույն Դիանա Մարտիրոսյանն է, ով ասել էր՝ «Բաքվի բանտերում մեր զինվորներին ավելի լավ են նայում». 168.am
3793 դիտում
22:12 21-10-2024
Քոչարյա՛ն, Շագուրիկիդ՝ քավորիդ, ասա ադրբեջանցիների հետ քի՛չ շփվի, տրորելու ենք. Արամ Ավետիսյան. hayqnews.am
586 դիտում
22:04 21-10-2024
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Կանոնակարգի քննարկմանը և քվեարկությանը