Արտակարգ դեպքերի պայմաններոմ Լոռու մարզում գործի կդրվեն Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված տեխնիկաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 10-ին, Լոռու մարզային փրկարարական վարչությունը, ի դեմս վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանի, ցուցադրել են Ճապոնիայի բնակչության ու կառավարության կողմից Լոռու մարզին տրամադրած հրշեջ մեքենաներն ու տեխնիկա-սարքավորումները:
Ցուցադրությանը ներկա են եղել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու հարյուրավոր վանաձորցիներ, ովքեր ականատեսն են եղել տեխնիկաների հագեցվածությանն ու դրանց կիրառմանը:
Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը իր շնորհակալությունն է հայտնել Ճապոնիայի բնակչությանն ու կառավարությանը՝ հրշեջ մեքենաների հատկացման համար:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի