1179 դիտում
15:03 11-05-2019
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ֆրանսիական աշխարհահռչակ «Դասո սիստեմս» ընկերության առաջին փոխնախագահին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրենին
Այսօր՝ մայիսի 11-ին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության առաջին փոխնախագահ Քրիստիան Նարդենին և ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:
Հանդիպման մեկնարկին ԱԽ քարտուղարը ողջունեց հյուրերին Երևանում և ընգծեց արդեն պարբերական դարձող հանդիպումների կարևորությունը:
Քարտուղար Գրիգորյանը ներկայացրեց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական նախագծի մանրամասները, ինչպես նաև հայկական տիեզերական ծրագրի տեսլականը: Եղավ անդրադարձ տարածաշրջանային և համաշխարհային ինտեգրացիոն՝ ենթակառուցվածքային ու գիտական ծրագրերին:
Քրիստիան Նարդենին ներկայացրեց իր պատվիրակության նպատակները և ծրագրերը՝ մասնավորապես կրթության և արդյունաբերության թվայնացման ոլորտներում:
Քննարկվեցին նաև ռազմական արդյունաբերությանը և կիբեր անվտանգությանը վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
1331 դիտում
17:43 11-05-2019
ԿԳ նախարարն ընդունել է ֆրանսիական հանրահայտ «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությանը
908 դիտում
11:00 08-05-2019
Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի ֆրանսիական «Դասո սիստեմս» ընկերության պատվիրակությունը
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»