11078 դիտում
14:13 14-05-2019
Ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ մաքրել, «Yandex» տաքսի չեմ վարել, գազալցակայանում ՀԴՄ չեմ պահանջել. Արագածոտնի մարզպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am
Ես ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ մաքրել, ակցիայի ժամանակ դրոշը, այո, հայտնվել է գետնին, աբսուրդ է այդ կոնտեքստով դա ներկայացնելը: Ներկայացնում են, որ Արագածոտնի մարզպետն է դա արել: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, թե ինքը տարիներ առաջ ակցիայի ժամանակ ՌԴ դրոշը գետնին է գցել ու տրորել, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/05/13/Davit-Gevorgyan/2997928?fbclid=IwAR227De0NNZxHl1jYAWEQ-Ce_rKf1u_34Ha2ziOup5AHYJk4zetT3IM8b_8]tert.am[/url]-ը։
Մարզպետն ասաց, որ այդ միջադեպին անդրադարձել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այսօր հենց Մարուքյանն է հակառուսական տրամադրություններ հարուցում:
Նա նաև հերքել է իր անվան հետ կապվող այլ տեղեկություններ. «Ես երբևիցե «Yandex» տաքսի չեմ վարել, բայց եթե երբևիցե տաքսի վարած լինեի, ազնվորեն կխոսեի այդ մասին, որովհետև դա քրեական տարրերի սպասարկել չի, ձայն փախցնել չէ, ես դրա մասին հպարտությամբ կնշեի»:
Մարզպետը հերքեց նաև լուրերը, թե ինքը գազալցակայան է մտել, այնտեղ ՀԴՄ պահանջել և դա չստանալով՝ իր ձեռքերին ազատություն տվել:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/05/13/Davit-Gevorgyan/2997928?fbclid=IwAR227De0NNZxHl1jYAWEQ-Ce_rKf1u_34Ha2ziOup5AHYJk4zetT3IM8b_8]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10471 դիտում
11:33 16-08-2018
«Yandex.Taxi»-ն Երևանում ազդարարում է մանկական նստատեղով տաքսի ծառայության մեկնարկը
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
496 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին