5653 դիտում
17:31 14-05-2019
Ադրբեջանում զայրացած են «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի արտահայտությունների վրա
Ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլաևը քննադատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում անցկացնելու վերաբերյալ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/11/1124572/]խոսքերի[/url] համար:
«Յուրգեն Կլոպը բացարձակ պրոֆեսիոնալ է և մեծագույն մարզիչ: Բայց նրա արտահայտությունները Բաքվի ընտրության մասին ինձ վիրավորեցին:
«Ի՞նչ են նրանք կերել, երբ Բաքվին ընտրել են եզրափակիչ խաղի համար», հարցրել էր նա: Հիմա ես եմ ցանկանում հերր Կլոպին հարցնել. ի՞նչ է նա կերել, երբ իմ երկրի հասցեին նման անպարկեշտ արտահայտություններ է արել:
Ցանկանումեմ գերմանացի Կլոպին հիշեցնել, որ նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության հիմքում հենց ժողովուրդներին բաժանելն էր «արիացիների» և «ցածրակարգների», որոնք պետք է ոչնչացնել: Ես չեմ ասում, թե նման վայրենի մտքեր է հայտնել: Բայց այս ամենում տարրական քամահրանք կա այլ երկրի և այլ ժողովրդի նկատմամբ:
Հիմա՝ բրիտանական արտգործնախարարության մասին: Մեծ Բրիտանիան իր յուրահատուկ ներդրումն է ունեցել քաղաքակրթության զարգացման մեջ: Իր պատմությամբ, լեզվով, գրականությամբ, երաժշտությամբ, գիտությամբ: Նրա հանդեպ իմ հարգանքը անսահման է:
Բայց հայտարարել, թե զբոսաշրջիկները պետք է Բաքվում խուսափեն գիշերային հարձակումներից, չափազանց վիրավորական է: Անիմաստ է նույնիսկ ապացուցել, որ Բաքուն շատ ավելի անվտանգ քաղաք է, քան՝ Լոնդոնը, որի որոշ շրջաններ գիշերը իսկապես պետք է չմտնել», ասել է Աբդուլաևը:
Նմանատիպ նյութեր
2153 դիտում
01:08 09-10-2015
Պաշտոնական. Յուրգեն Կլոպը` «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ
5803 դիտում
20:17 14-09-2017
«Լիվերպուլի» երկրպագուները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել ընդդեմ Կլոպի
1313 դիտում
19:30 28-11-2014
«Լիվերպուլ»-ը բանակցություններ է վարում Յուրգեն Կլոպի հետ
Այս բաժնից
2824 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2350 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում
2644 դիտում
15:10 11-12-2024
Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ