211652_close_icon
views-count3061 դիտում article-date 10:18 16-05-2019

Ժամանակավորապես դադարեցվել է Երևանի մի շարք թաղամասերի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 16-ի առավոտյան դադարեցվել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Բայրոն, Սայաթ-Նովա, Տերյան, Մաշտոց, Մոսկովյան, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի, ինչպես նաև Իսակով պողոտայի թիվ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 52/1, 52/2, /52/3, 52/4, 52/5 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին հայտնեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր