1199 դիտում
10:47 17-05-2019
Բրյուսելում Հայաստանն ինչ-որ «ֆանտաստիկ դիվանագիտական հաղթանակ» չի տարել. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին հայաստանյան տիրույթում բավականին շատ քննարկվեցին Բրյուսելում տեղի ունեցած՝ Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի տասնամյակին նվիրված բարձր մակարդակի կոնֆերանսն ու դրա հետ կապված իրադարձությունները: «Փաստ» թերթի տեղեկություններով, քանի որ խոսքը հոբելյանական միջոցառման մասին է, ԵՄ-ն որոշել է զերծ մնալ որևէ քաղաքական խնդրի անդրադառնալուց:
Եվ եզրափակիչ փաստաթուղթը չի ընդունվել ոչ թե այն պատճառով, որ հայկական կողմն ինչ-որ «ֆանտաստիկ դիվանագիտական հաղթանակներ» է տարել, այլ ԵՄ-ն կատեգորիկ որևէ տարածքային կոնֆլիկտի չի անդրադարձել՝ ոչ Ուկրաինայի, ոչ Վրաստանի, ոչ Մոլդովայի, ոչ էլ արցախյան հիմնահարցին, խոսք չկա նաև Ղրիմի, Դոնբասի հարցերի վերաբերյալ: Որոշումը, որ այդ միջոցառումը պետք է տոնական լինի և տարեդարձի հետ կապված թեմաներ քննարկվեն, այնքան հստակ է եղել, որ Ադրբեջանի մասին խոսելն անգամ ծիծաղելի է. մարդիկ ոչ մի ելույթում, ոչ մի փաստաթղթում անգամ Ռուսաստանին չեն կշտամբել:
Եվրոպական աղբյուրները փաստում են, որ եզրափակիչ փաստաթղթում ոչ միայն Ադրբեջանը, այլև Վրաստանն ու Մոլդովան են փորձել նույն առաջարկություններն անել՝ կապված տարածքային ամբողջականության հետ, բայց դա նույնպես մերժվել է ԵՄ կողմից: Այսինքն՝ երեքով են փորձել ընդհանուր նախաձեռնությամբ հանդես գալ, բայց չեն հաջողել:
Ի դեպ, 2015-ին և 2017-ին Ռիգայում և Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովներում նախորդ իշխանությունների կողմից «անցկացրած» փաստաթղթերը շատ ավելի ուժեղ էին, քան այս անգամվա չընդունվածները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3082 դիտում
22:11 30-07-2019
«Ֆանտաստիկ, ֆանտաստիկ Անտոնիո Գաուդին». Նաիրա Զոհրաբյանի նոր լուսանկարը
2728 դիտում
11:28 24-09-2023
Ինչ են տարել Ալբերտ Բազեյանի տնից, և ինչ է նա հայտարարել ԱԱԾ-ում. ուշագրավ մանրամասներ․ Armlur.am
1420 դիտում
00:59 30-01-2014
Տիագոյի ֆանտաստիկ գոլը հաղթանակ պարգևեց «Բավարիա»-ին. տեսանյութ
Այս բաժնից
1231 դիտում
09:00 24-10-2024
Փաշինյանի հակառուսական քարոզչությունը տալիս է իր արդյունքները. «Փաստ»
853 դիտում
08:41 24-10-2024
Հայ կինոռեժիսորի ֆիլմի հաջողությունը՝ Մոսկովյան կինոփառատոնում. «Փաստ»