2302 դիտում
14:20 17-05-2019
Երևանի Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն Փայլակ Յայլոյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: «[url=https://armenpress.am/arm/news/975154.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին ասաց Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Աշխատանքից ազատվելը պարոն Յայլոյանի անձնական որոշումն է եղել: Մարտին կենսաթոշակի անցնելու նրա տարիքն էր լրացել: Կենսաթոշակի տարիքը լրանալուց հետո նա իր դիմումի համաձայն գնում է վաստակած հանգստի»,- ասաց Խաչատրյանը:
Նա նշեց, որ այս պահին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երթևեկություն մասնաճյուղի պետ Գևորգ Ավետիսյանն է:
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին