1910 դիտում
15:33 17-05-2019
Արցախում կայացել է գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին հրավիրել է ԱՀ-ում 2020 թ․-ին անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման հանրապետական հանձնաժողովի անդրանիկ նիստը։
Գ․ Մարտիրոսյանը համառոտ ներկայացրել է նմանօրինակ հաշվառման կարևորությունը՝ վկայակոչելով նաև միջազգային փորձը, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան խորհրդատվական առաջարկությունը՝ տասը տարին մեկ անգամ իրականացնելու այսպիսի միջոցառում։ Պետական նախարարը ներկաներին հիշեցրել է, որ Արցախում այս ծրագիրն իրականացվում է առաջին անգամ, ինչը լրացուցիչ կազմակերպվածության և պատասխանատվության անհրաժեշտություն է առաջացնում։
Այնուհետև Գ․ Մարտիրոսյանը նշել է, որ այս տարի հաշվառման փորձարկային տարբերակն իրականացվելու է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Ասկերան համայնքներում և Մարտունու շրջանի Հերհեր համայնքում, իսկ արդեն 2020 թ․-ին՝ ամբողջ Արցախում։ Պետնախարարը հանձնարարել է ներկաներին, ի մասնավորի՝ Ստեփանակերտի քաղաքապետին և շրջանների վարչակազմերի ղեկավարներին, որ տեղերում առավելագույնս աջակցեն հաշվառումն իրականացնող պետական մարմնին՝ ազգային վիճակագրական ծառայությանը։
Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանն իր հերթին՝ որպես նիստի զեկուցող, ներկայացրել է գյուղատնտեսական համատարած հաշվառման անհրաժեշտությունը, էությունը, վիճակագրական բնույթը և կազմակերպչական հարցերը։ Ներկայացնելով նաև ծրագրային ծախսերի նախահաշիվը՝ Մ․ Մինասյանը նշել է, որ բյուջեն կազմվել է առավելագույնս խնայողաբար՝ դուրս թողնելով այն ծախսերը, որոնց կրճատումն էականորեն չի ազդի վերջնարդյունքի վրա։
Նմանատիպ նյութեր
1501 դիտում
22:30 02-07-2015
Կայացել է հանրապետական ընդունող հանձնաժողովի անդրանիկ նիստը
Այս բաժնից
445 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1054 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
730 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել