2137 դիտում
17:22 17-05-2019
Վերականգնվում է Արզնի-Շամիրամ ջրանցքի վթարված հատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 16-ի լուսադեմին վթար է գրանցվել Արզնի-Շամիրամ ջրանցքի Բյուրականի ակվեդուկի հատվածում, որի հետևանքով արտահոսող ջուրը հեղեղել է մերձակա հողատարածքը։ Ջրի ճնշումից վնասվել է ակվեդուկի ներսի մետաղական հատվածը, ինչի արդյունքում էլ արտահոսք է սկսվել։
Տեղեկացնենք, որ վթարի արձանագրման պահին անմիջապես դադարեցվել է ջրի մատակարարումը՝ շուրջ 100 կմ երկարություն ունեցող Արզնի-Շամիրամ ջրանցքով, իսկ ջրանցքի դատարկվելու համար, բնականաբար, լրացուցիչ ժամանակ էր պետք։ Ջրանցքի դատարկվելուն պես սկսվել են վերականգնման աշխատանքները, որոնք, ելնելով ծավալից, օրեր կտևեն։
Դեպքի վայր են մեկնել Ջրային կոմիտեի ներկայացուցիչները, «Ջրառ» ՓԲԸ մասնագետները, որոնք վստահեցնում են, որ հնարավոր ամեն ինչ կարվի՝ աշխատանքն արագ ավարտելու և ոռոգման ջրամատակարարումը ջրանցքով օր առաջ վերականգնելու համար։
Տեղեկացնենք նաև, որ Արզնի –Շամիրամ ջրանցքի9 ակվեդուկները վթարային վիճակում են, հրատապ հիմնանորոգման կարիք ունեն, որոնցից մեկն էլ Բյուրականի հատվածում է։ Ակվեդուկները ներառված են Ոռոգման համակարգի արդիականացման ծրագրում /ՈՀԱԾ/,և ոռոգման շրջանի ավարտից հետո, համաձայն ժամանակացույցի, կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները։ Ընդ որում, 9-ից 2-ն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով, որոնցից մեկը Բյուրականինն է, մյուսը՝ Ուջանում, իսկ մնացած 7-ը հիմնավոր նորոգման կենթարկվեն։
[b]Ջրային կոմիտեի լրատվական ծառայություն[/b]
Ինչպես [url=https://mail.google.com/mail/u/0/#inbox/FMfcgxwCggCQNCkTPRTGkBTZTZsWSXnF]ավելի վաղ [/url]մարզից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 16-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արագածոտնի մարզում: Բյուրական գյուղի տարածքում գտնվող այգեգործական ընկերությունների մի քանի բնակիչներ առավոտյան ժանը 7-ին այցելելով իրենց կողմից խնամվող այգեգործական տարածքներ, ականտես էին եղել, որ ողջ ցանկատարածությունները պատված են ջրով:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Լուսաբացին այցելեցինք մեր կողմից խնամվող այգիներ, որպեսզի սկսենք հողի մշակման աշխատանքներ, սակայն ականտես եղանք մի իսկական աղետի: Արզնի- Շամիրամ ջրատարի որոշ հատվածների վնասման պատճառով ջուրը մի քանի կլիլոմետր ողջ գիշեր հոսել ու մինչ այժմ հոսում է դեպի մեր ցանկատարածություններ: Ողջ բերքը, որ պետք է տարվա վերջին հավաքեինք, այլևս պիտանի չէ:
Ջուրը իր սև գործն արել է: Դիմել ենք Արագածոտնի մարզպետարան, Ջրպետկոմ, սակայն ի զարմանս մեզ, անհասկանալի պատախաններ են մեզ տալիս: Ասում են՝ դիում գրեք: Տո այ խելոքնե՛ր, դիմում գրելով հարց չի լուծվի: Ջրամբարի որոշ հատվածների վնասման պատճառով ջուրն անխնա հոսում է: Եթե 1 ժամվա համար ջուր խնդրենք, կսարքեն Հայոց հարցը՝ թե ջուր չունենք: Մարդ ինչքան պետք է անխիղճ լինի, մարդ ինչքան պետք է չսիրի իր բնակչին, որ մեր ահազանգերը անտերության մատնեն: Մինչև դուք դիմումի հարցը քննարկեք, չի բացառվում՝ ջրատարի նշված հատվածը փլուզվի ու ողջ ջուրը ողողի մի քանի գյուղեր: Դժվար բան չենք առաջարկում, ժալյուզները փակեք ու վերանորոգեք ջրատարի վնասված հատվածը և խնդիրը կլուծվի: Պոմիդորի, լոբու և այլ գյուղատնտեսական մշակաբույսերի սածիլներ վարկերով ենք գնել ու մի քանի ժամվա ընթացքում որոշ վայ պաշտոնյաների մեղքով մեր եղածը գնաց կորավ:
Ո՞վ է փոխհատուցելու, ումի՞ց ենք պահանջելու, որպեսզի մեր վնասը վերականգնեն, հետո էլ կառավարությունն ասում է՝ Զարկ տանք գյուղատնտեսությանը: Եթե էս ձևի է զարգանալու գյուղատնտեսությունը, վա՛յ ձեզ: Ուզում ենք, որպեսզի այս մասին տեղեկանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հետևություններ անի, թե ինչպիսի «ջուրը տարած» մարդկանց է պաշտոնների դնում: Եթե գործին գիտակ ու գյուղացու վերքին սպեղանի դնող մարդիկ լինեին կադրերը, հիմա առավոտ շուտ ջրի հոսքը դադարեցրել էին ու սկսել էին թերությունների վերացման աշխատանքներ իրականացնել, բայց հույս չունենք էլ, թե էդ կաբինետում նստած, թափանները լցնող պաշտոնյաները երբ են նստատեղերը բազկաթոռների միջից դուրս բերելու ու գան էստեղ, պռոբլեմը լուծեն: Ո՛չ Արագածոտնի մարզպետի վրա ենք հույսներս դնում, ո՛չ էլ Ջրպետկոմի:
Նշված կառույցները իրար բերան թքած նույն բանն են ասում՝ դիմում գրեք: Երևի ճիշտ կլինի ինքներդ դիմում գրեք ու հեռանաք ձեր պոստերից, փոխարենը վարչապետը կնշանակի այնպիսի կադրեր, ովքեր իրենց գործի նվիրյալ են ու մեր վերքին դարման կլինեն»:
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1756 դիտում
21:22 18-08-2015
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը աշխատանքային այց կատարեց Արզնի Շամիրամ ջրանցքի վթարված հատված
10675 դիտում
22:17 04-06-2015
33-ամյա վարորդը Մրգաշեն գյուղում Opel-ով ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»