211652_close_icon

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավոր Հարալդ Հինգերորդին

views-count1736 դիտում article-date 18:49 17-05-2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավոր Հարալդ Հինգերորդին երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Բարձր գնահատելով Հայաստանի ու Նորվեգիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ դրանք կզարգանան ու կընդլայնվեն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:

Նմանատիպ նյութեր