211652_close_icon
views-count2130 դիտում article-date 22:22 17-05-2019

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս

Մայիսի 17-ին ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց Սաքսոնիա-Անհալթ երկրամաս։ Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլլները (Marco Tullner): Բարձր գնահատելով կրթության ոլորտում Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի միջև ակտիվ համագործակցությունը` զրուցակիցները մանրամասն քննարկեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը։ ՀՀ դեսպանին ընդունեց նաև Հալլեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը (Bernd Wiegand)։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքային գործընկերության հեռանկարներին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Այցի շրջանակներում Հալլեի Մորիցբուրգ արվեստի թանգարանում «Լևոն 1-ին. անդրծովյան տարածքների հայոց թագավոր» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը դեսպան Սմբատյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Դեսպանը, մասնավորապես, անդրադարձավ դեռ միջնադարում հայկական մետաղադրամների պատմական նշանակությանը և դերին։

Նմանատիպ նյութեր