1536 դիտում
23:10 02-07-2019
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնել է ԳԴՀ Սաար երկրամաս
Հուլիսի 1-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Սաար երկրամաս։
Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի խորհրդարանի` Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիին (Stephan Toscani)։ Վերջինիս հետ քննարկվեց խորհրդարանական համագործակցության հարցերի լայն շրջանակ և ամփոփվեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի` ընթացիկ տարվա մարտին նաև Սաար երկրամաս կատարած պաշտոնական այցի արդյունքները` հատուկ ուշադրություն դարձնելով կրթության ոլորտում համագործակցության խորացմանը։
Նույն օրը դեսպան Սմբատյանը հանդիպեց Սաարի համալսարանի ղեկավարությանը։ Անդրադարձ կատարվեց Երևանի պետական համալսարանի և Սաարի համալսարանի միջև առկա ակտիվ փոխգործակցության շրջանակների հետագա խորացման հեռանկարներին։
Հուլիսի 1-ին Սաար երկրամասի կոնսերվատորիայի համերգասրահում տեղի ունեցավ Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգ։ Բացման խոսքով հանդես եկան կոնսերվատորիայի ռեկտոր պրոֆեսոր Վոլֆգանգ Մայերը և դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կոմիտասի և հայ դասականների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան հայտնի դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, Սաարի կոնսերվատորիայի պրոֆեսորներ Տաթևիկ Մոկացյանը, Գրիգոր Ասմարյանը, ինչպես նաև՝ նույն կոնսերվատորիայի հայ, գերմանացի, ֆրանսիացի, ուկրաինացի այլ տաղանդաշատ կատարողներ։
Նմանատիպ նյութեր
2130 դիտում
22:22 17-05-2019
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
1616 դիտում
22:16 10-04-2019
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Բավարիա երկրամաս
2157 դիտում
17:00 27-06-2018
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամաս
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
796 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»