8456 դիտում
10:25 18-05-2019
Փաշինյանն ուժայիններին հանձնարարել է պարզել, թե որտեղից է փչում քամին. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» օրաթերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախում տեղեկություններ են պտտվում՝ կապված Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի վերջին շրջանի հարաբերությունների և «հայաստանցի», «ղարաբաղցի» պիտակավորումների հետ կապված:
Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուժայիններին, որպեսզի ընդհանուր տեղեկատվական դաշտում մոնիթորինգ անցկացնեն՝ հասկանալու համար, թե այդ պիտակավորումների, որակումների ու պառակտումների «քամին որտեղից է փչում», և, որ ամենակարևորն է, ովքեր են «կողքից» այս թեման շահարկում:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ հնարավոր է դա մանևրելու տարբերակ է, որպեսզի ցույց տան, որ ՀՀ իշխանությունները հակված չեն այդ թեման սրել: Տեղեկությունների համաձայն, Փաշինյանի հանձնարարականով ցանցերում այս թեմայով խորքային մշտադիտարկումներն արդեն սկսվել են՝ իրավիճակը առավել հստակ պատկերացնելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»