211652_close_icon
views-count26149 դիտում article-date 16:14 18-05-2019

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը։ Դատարանն ընդունեց Ռ. Քոչարյանի կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը։ Հիշեցնենք, որ կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը. նրանք դատարանի դահլիճ էին ժամանել մայիսի 16-ին: Նախագահները երաշխավորեցին, որ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցվելու դեպքում նա կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի Քրեական օրենսգրքով չթույլատրված արարք, կներկայանա դատարան և կկատարի դատավարական պարտականությունները: Տեսանյութը՝ News.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր