211652_close_icon
views-count12071 դիտում article-date 11:23 12-09-2016

1943 թվականի այս օրը Բենիտո Մուսոլինին ազատ արձակվեց կալանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բենիտո Մուսոլինի 1919 թվականին ստեղծել է ֆաշիստական կուսակցությունը և մշակել դրա գաղափարական հիմնադրությունները։ Սկզբում դրա նպատակն էր՝ «Ապահովել իտալական ազգի բարօրրությունը»։ Քայքայված երկրում այդ գաղափարը հրապուրիչ էր։ Օգտվելով երկրում ստեղծված ծանր տնտեսական և քաղաքական դրությունից, Մուսոլինին եկել էր իշխանությանը։ 1922 թվականին դարձել է վարչապետ։ Սկզբում նա կառավարում էր ըստ սահմանադրության։ Սակայն շուտով վերածվեց բռնապետի։ Շուտով բոլոր քաղաքական կուսակցությունները բացի ֆաշիստականից, օրենքից դուրս հայտարարվեցին։ Մուսոլինին ճանաչվեց երկրի առաջնորդ՝ «Դուչե»։ Վարել է ռազմատենչ քաղաքականություն։ Դաշնակցում էր Գերմանիայի և Ճապոնիայի հետ։ Երկրորդ աշխարհամարտում (1939-1945 թթ.) փորձել է վերականգնել «Հռոմեական տերության փառքը», սակայն ձախողվել է։ 1943 թվականին հեռացվել է իշխանությունից, իսկ հետո կնոջ հետ մահապատժի ենթարկվել ժողովրդի կողմից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր