211652_close_icon
views-count5706 դիտում article-date 20:36 18-05-2019

ՀՀ գլխավոր դատախազությունը կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը. 168.am

ՀՀ գլխավոր դատախազությունը, ըստ ամենայնի, կբողոքարկի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Դավիթ Գրիգորյան) որոշումը՝ փոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ: «Ակտը կստանանք, վերջնական կորոշվի: Սակայն, ելնելով նախնական կալանքի անհրաժեշտության վերաբերյալ մեր արդեն իսկ արտահայտված դիրքորոշումից, ըստ ամենայնի, որոշումը կբողոքարկվի»,- [url=https://168.am/2019/05/18/1124322.html?fbclid=IwAR1pUVdJMp2IKJP_AM8o4UrYHU5lEWn5woHu3LG2cj5fefacOkEC2lNGFjg]168.am[/url]-ին ասաց ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ Ռ.Քոչարյանի կալանքը փոխելու հարցով անձնական երաշխավորություն էին ներկայացրել Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը:

Նմանատիպ նյութեր