211652_close_icon
views-count5821 դիտում article-date 11:44 19-05-2019

Վերջին օրերին հայտնվել են բարեպաշտ ու խաղաղասեր որոշ շրջանակներ, որոնք, իրենց դրած ռետինե խողովակի տեղ, փորձում են կեղծ հանդուրժողականություն քարոզել. Սամվել Բաբայանի գրասենյակ

Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին հայտնվել են բարեպաշտ ու խաղաղասեր որոշ շրջանակներ, որոնք, իրենց դրած ռետինե խողովակի տեղ, փորձում են կեղծ հանդուրժողականություն քարոզել ։ Քարոզը տանում են հիմնականում այն մարդիկ, ովքեր կամ որոնց թիմերը տարիներ շարունակ կեղծել են պատմությունը՝ հերոսական անհատներին վերագրելով նրանց ոչ հարիր, ճշմարտության հետ որևէ աղերս չունեցող գործողություններ։ Այսօր այդ նույն անհատներին կոչ են անում ցեխ չշպրտել միմյանց վրա, քանի որ դրանից տուժում է ողջ արցախյան գոյամարտը։ Ինչպես կասեր դասականը՝ քուանշ պարոնայք։ Այլևս հնարավոր չէ թաքնվել արցախյան գոյամարտի բարիկադներում, այսօրվա գոյամարտը, ձեր ներդրած կեղծ հիմքերի վրա, էլ չի կարող գոյատևել, ավազե դղյակները արդեն քանդվել են, հիմա զգույշ մնացեք հողը չփախչի ոտքներիդ տակից, որ ամբողջությամբ զգաք ձեր դատարկությունը։ Սամվել Բաբայանը չի եկել որևէ մեկի վրա ցեխ շպրտելու, առավել ևս այդ հանգամանքը օգտագործելու իր պլաններում։ Պարոնայք բարեպաշտներ, այս ամենը սկսել եք դուք, ու արդեն 27 տարի է այդ ուղին ձեզ համար անդավաճան է։ Սամվել Բաբայանը ուղղակի բացահայտում է այն մութ անկյունները, որոնք լույսի երես չեն տեսել, ու ի դեպ դրանք դուք եք սևացրել, նա ունի այդ իրավունքը, որպեսզի մաքրի այդքան տարիների ընթացքում հանրությանը հրամցրած ձեր ստերը իր մասին։ «Բարեպաշտ» Վահրամ Աթանեսյանը, որը մարդասիրական կոչեր է անում, Հրապարակ թերթում էլ իր կոչերը սրբագրում, դա անում է իր վերադասի կոչո՞վ։ Եթե այո, ապա մեզ համար շատ անհասկանալի է, որ պատվիրում եք գրել, թե Սամվել Բաբայանին հովանավորում է Քոչարյան Ռոբերտը, ապա դուք ինչի՞ համար եք Քոչարյան Ռոբերտի թիկնազորի պետ Սարգսյան Գրիշի որդու հետ հիմնադրամ ստեղծում, սա էլ հերիք չէ, Սարգսյան Գրիշայի որդուն ուղարկում գյուղ առ գյուղ, որ քարոզի, թե բա ում ուզում եք ընտրեք, մենակ Բաբայանին չընտրեք։ Հիմա ո՞նց հասկանանք, ո՞վ է վայելում Քոչարյան Ռոբերտի հովանավորչությունը։ Դրա համար էլ մեզ համար պարզ չի, ի վերջո ՀՀ իշխանությունները ու՞մ կամ ի՞նչ են ուզում Արցախում, որտեղի՞ց են գալիս և ու՞ր են գնում։ Վահրամ Աթանեսյան, քո բարեպաշտական գործունեությունը տարածիր քո վերադասի վրա, նրան հորդորիր, որ հեռու մնա մարդկանց անաշխատանք թողնելու կոչերից, անձնագրերը հավաքելու և կուսակցական դարձնելու նկրտումներից։ Երբ դուք ձեր գործով կզբաղվեք, մենք էլ կդադարենք ձեր իրական դեմքը բացահայտել։ Այ իսկ սուտի քաղաքագետ ու հայրենասեր Գառնիկ Իսագուլյանին, այն որ աջ ու ձախ, պատեհ, անպատեհ ամոթանքներ է տալիս, հորդորում ենք, անցնի Վիտալի Բալասանյանի վարկանիշը գոնե պլենդուզի մակարդակին բարձրացնելու գործընթացին։ Ապա նաև Իսագուլյանի համար ավելացնեմ, որ Սամվել Բաբայանի անունը ցանկացած ձևակերպումով շահարկելու դեպքում, կստանա համարժեքից շատ ավելի բարձր պատասխան։ Պարոնա’յք, ձեր կերպարը բացահայտված է, դուք բաց գիրք եք, որը ընթերցվել է շատ վաղուց։ Ժամանակին ձեր տերերին հորդորեիք, որ չսևացնեին մարդկանց կատարած փայլուն գործերը, երկու կոպեք քիչ ուտեիք, այսօր էլ մարդավայել ապրեիք։ Կարծում եմ լավ զգացել եք հասարակության ատելությունը ձեր նկատմամբ, դրանի՞ց էլ լավ պատիժ։ Պատմական արդարությունը ի վերջո պետք է հաստատվի և արդեն այն իր նախնական փուլում է։ [b] Սամվել Բաբայանի գրասենյակ[/b]

Նմանատիպ նյութեր