7261 դիտում
16:45 19-05-2019
Արագածոտնի մարզի Ջամշլուի գյուղապետարանի բզկտված ու ամբողջովին մաշված եռագույնը փոխարինվեց նորով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մայիսի 17-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, թե ինչպիսի անմխիթար, բզկտված վիճակում է գտնվում Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի գյուղապետարանի վրա տեղադրված Հայաստանի խորհրդանիշներից՝ եռագույն դրոշը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից կարճ ժամանակ անց գյուղապետը բզկտված եռագույնը փոխարինեց նորով ու հիմա գյուղապետարանի տանիքին ծածանվում է բոլորովին նոր եռագույնը:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/17/1125044/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, մինչ այս օրերին համացանցում քննարկում էր գնում, թե արդյո՞ք Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն իր կոշիկները մաքրել է Ռուսաստանի Դաշնության դրոշով, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղի գյուղապետարանի տանիքին ծածանվում էր ամբողջովին բզկտված եռագույնը։
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ը վստահ էր, որ հրապարակումից հետո Արագածոտնի մարզպետարանն ու Ջամշլուի գյուղապետարանը հետևություններ կանի և բզկտված եռագույնը կփոխարինի նորով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+