28125 դիտում
14:32 21-05-2019
«Վեոլիա Ջրի» պարզաբանումը՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի մի խումբ բնակիչների բարձրացրած խնդրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Օրերս Էջմիածին քաղաքի «Զվարթնոց» թաղամասի մի խումբ բնակիչներ հրապարակավ իրենց դժգոհությունն էին արտահայտել տարածքում անբավարար ջրամատակարարումից: Այս կապակցությամբ Վեոլիա Ջուր ընկերությունը հարկ է համարում հանրությանը ներկայացնել հետևյալ պարզաբանումը:
Թաղամասում ջրամատակարարման գործող գրաֆիկի խախտման մասին հայտնի է դարձել միայն նշված դեպքից. մինչ այդ բնակիչներից որևէ ահազանգ ընկերության «Թեժ գծում» չի գրանցվել, գրավոր բողոքներ ևս չեն ստացվել: Հետևաբար, այս պարագայում ոչ մի խոսք չի կարող լինել Օպերատորի ուշ արձագանքի մասին:
Վթարային ծառայությունն անմիջապես մեկնել է դեպքի վայր՝ խնդիրը պարզելու նպատակով: Իրականացված ուսումնասիրությամբ տարածքի բաշխիչ ցանցում վթար կամ տեխնիկական խնդիր չի հայտնաբերվել, ջրի քանակը նույնպես եղել է միանգամայն բավարար: Փոխարենը «Զվարթնոցի»՝ դեպի այդ խնդրահարույց տարածք ձգվող ջրագծի փականներից երկուսի վրա հայտնաբերվել է բացվածքի խախտում; ասել է թե՝ արտաքին միջամտություն՝ ջրի հոսքը մեկ այլ ուղղությամբ ավելացնելու նպատակով: Ցավոք, մեզանում բնակիչների կողմից փականային համակարգին ապօրինի միջամտության դեպքերը քիչ չեն, ինչը հանգեցնում է ջրամատակարարման ռեժիմի խախտմանը, ինչպես մեր դեպքում: Սակայն տվյալ միջամտության շարժառիթն ընդհանրապես անհասկանալի է, քանի որ տարածքի և ոչ մի հասցեից անբավարար ջրաքանակի վերաբերյալ բողոքներ չկան:
Ինչևէ, Վեոլիա ջրի կողմից ձեռնարկված միջոցների շնորհիվ փականները կարճ ժամանակամիջոցում կարգի են բերվել և «Զվարթնոցում» ներկայումս ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկի համաձայն:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի բաժին
[/b]
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/05/20/1125234/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայիսի 20-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում։1.5 ժամից ավելի էր, Երևան-Արմավիր ավտոճանապարհին Զվարթնոց թաղամասի սեփական տների բնակիչները հերթական անգամ փակել էին ճանապարհը՝ հայտարարելով, որ մինչև խմելու ջրի խնդիրը չլուծվի, իրենք ճանապարհը չեն բացելու։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասել էին. «Ամեն տարվա էս սեզոնին ջրի խնդիրը չի լուծվում։ Խոստանում են, որ գոնե օրական կանոնավոր՝ 8 ժամ ջուր կտան, սակայն ոչ մի օգուտ։ Տարիներ առաջ հերթական անգամ փակեցինք ճանապարհը, ջուրը տվեցին, իսկ դա կարճ տևեց։ Հիմա ստիպված փակել ենք ճանապարհը՝ վստահ լինելով, որ միայն նման ձևով խնդիրը կլուծվի»։
Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ էին վարել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը։ Ժամանել էր նաև Ջրմուղի պատասխանատուն, ով բնակիչներին տեղեկացրել էր, որ իրենք միջոցներ են ձեռնարկելու խնդիրը լուծելու ուղղությամբ, սակայն բնակիչներն ասել էին, որ իրեն չեն վստահում. «Նա հերթական անգամ եկել է՝ մեր գլխի տակ փափուկ բարձ դնի ու գնա»։
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
796 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
661 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
454 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը