68505 դիտում
20:28 21-12-2023
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. Kia-ն Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:45-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Գոռ Մ.-ն իր վարած Kia Sportage մակնիշի ավտոմեքենայով Կորյունի փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 1 բրիգադը։
Բժիշկ Հրայր Շմավոնյանը տեղում կատարել է սիրտ-թոքային վերակենդանացում որից հետո արձանագրել է հետիոտնի մահը։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացնում նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Քուռոյանն ու կրտսեր պարեկ Արամ Տոնոյանը։
Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի պահին և վրաերթից մեկ ժամ անց էլ արտաքին լուսավորությունը նշված հատվածում բացակայում էր, իսկ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներն ամպագոռգոռ հայտարարություններ են անում, թե Երևանը ողողել են լույսերի մեջ։ Եթե այսպես է ողողվում, ուրեմն, հարգելի քաղաքապետի թիմակիցներին կարելի է հիշեցնել՝ «աշխարհ, կանգնիր, իջնող կա»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 128+
128+