211652_close_icon
views-count15478 դիտում article-date 09:49 22-05-2019

Մտածված արձակուրդ. Փաշինյանն ազատվո՞ւմ է Կոտայքի մարզպետից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչև հունիսի 10-ը կլինի արձակուրդում: Բոլորի համար պարզ է, որ Պետրոսյանը արձակուրդի է գնացել, որպեսզի օգնի ՔՊ թեկնածուին հաղթել Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, որոնք կայանալու են հունիսի 9-ին: Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՔՊ թեկնածուն հաջողության շատ քիչ հնարավորություն ունի, հնարավոր է, որ Փաշինյանը այս կերպ ազատվում է Պետրոսյանից, ով ընտրությունները տապալելու դեպքում պաշտոնին վերադառնալու ոչ մի բարոյական իրավունք չի ունենա: Ի դեպ, Ռոմանոս Պետրոսյանից շատ դժգոհ է նաև Սասուն Միքայելյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր